ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է, և նա շուտով կլինի ազատության մեջ։ Այս մասին րոպեներ առաջ հայտնել է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի պայմանները դեռևս հայտնի չեն: Որոշումը հասանելի կլինի մեզ երկուշաբթի: Նաև տեղեկացվեցի, որ որոշման օրինակը արդեն ուղարկվել է Պրոբացիոն ծառայություն: Արմեն Աշոտյանի կալանքները տևեցին 777 օր, որից 15 ամիսը Սովետաշենի բանտի մենախցում: Քաղաքական բանտարկությունը կարծես ավարտվում է, բայց քաղաքական հետապնդումը շինծու քրեական գործի շրջանակներում շարունակվում է»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/henrix.danielyan/posts/pfbid07e2TSuf7DqHm2TjhzfNirnZmctGE8fW16m7K1FN6P8XCyfkgxDiVc9VBxg5tHMqol
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



