Ադրբեջանական «Մուսավաթը», որը համարվում է Իլհամի «քթից թռած» քարոզչագործիք, անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ կոչ անելով միջազգային ֆորումներում որդեգրել Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցող Հայաստանի աշխարհաքաղաքական խաղերի դեմ լուրջ դիրքորոշում։ «…Գոհունակությամբ պետք է նշենք՝ Ադրբեջանը, ներգրավելով մեծ տերություններին և, ամենակարևորը, Փաշինյանին, զավթել է ռազմավարական նախաձեռնությունը Զանգեզուրի շրջանում։ Այս առումով Իրան-Հայաստան դաշինքի՝ Զանգեզուրի միջանցքի այլընտրանք դառնալու հավանականությունը ցածր է…»,-մասնավորապես՝ ասվում է հոդվածում, որտեղ նաև հեղինակը համոզմունք է հայտնում, որ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» բացմանն ականատես կդառնա շատ շուտով:
Այսպիսով՝ արձանագրվում է մի պարզ բան՝ Կովկասում Ադրբեջանը դարձել է հեգեմոն, հաջողությամբ խաղեր է տալիս Իրանի դեմ հատկապես Նիկոլի աջակցության պատճառով: Հոդվածում արձանագրվում է փաստը, որ Նիկոլը շատ ավելի շահագրգիռ է «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ, քան ասենք Հյուսիս-հարավի արագ շահագործմամբ: Ի դեպ՝ Իրանում էականորեն արագացել են Հյուսիս-հարավի ուղությամբ տարվող շինարարական աշխատանքները, քանի որ այնտեղ հույս ունեն դրա օգնությամբ չեղարկել թուրք-ադրբեջանական օրակագը:
Ադրբեջանն իրականում Նիկոլին շատ է պարտական. չլիներ նա, Արցախում Այվազովսկու արձանը չէր ապամոնտաժվի այսօր, Իլհամը երբեք Կովկասում հեգեմոն չէր կարգվի՝ հոխորտալով Իրանի ու Ռուսաստանի վրա: Եթե Նիկոլը շարունակի իշխել Հայաստանում, ազերիները ոչ միայն շուտով կստանան «Զանգեզուրի միջանցքը», այլև ամբողջ Հայաստանը՝ այն մի մեծ ղազիաթի վերածելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել