
Հենց Հայաստանի ողնաշարը կոտրելու նպատակով էլ Վահագին Գռզոն պրեզիդենտ է դարձրել. նա էլ, ինչպես Վահագը, չի համբերում «Զանգեզուրի միջանցքից» ֆինասնական լուրջ դիվիդենտներ քաղել:
Պրեզիդենտը, իհարկե, խոսում է բացառապես այն ժամանակ, երբ Նիկոլն է «բերանը լեզու դնում»՝ նախապես հստակեցնելով, թե ինչ տեքստ պետք է արտասանի, որ ամեն ինչ «տոչնի» լինի: Քանի որ միջանցքը բացելը Նիկոլի ներկայիս թիվ մեկ գերխնդիրն է, հետևաբար՝ Վահագին լարել է ու ուղարկել Սյունիք՝ մարդկանց «գլխի տակ փափուկ բարձ դնելու»:
Իրականում Հայաստանի տնտեսական օգուտը 43 կմ-անոց ճանապարհից, եթե անգամ այն գործի մեր լիարժեք սուվերենության ներքո, տպավորիչ չի լինելու, քանի որ ընդամենը «պռախադնոյ դվոռ» ենք դառնալու, իսկ ա՛յ Ադրբեջանը դառնալու է բացարձակ հեգեմոն՝ լոգիստիկ առումով ստանալով անփոխարինելի դեր ու նշանակություն: Ավելին՝ թուրքերն անելու են ամեն ինչ, որ այդ ճանապահը չգործի մեր լիարժեք սուվերենության ներքո, իսկ հարմար առիթի դեպքում ուղղակի գրավելու են այդ հատվածը՝ Իրանին հյուսիսից շրջափակելու. մի սադրանք այդ 43 կմ-ին, և թուրքերն ուղղակի զորք կմտցնեն Սյունիք: Ո՞վ է նրանց առաջն առնելու, Պապիկյան Սուրի՞կը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4425
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել