Ռուբինյան Ռուբիկի կողմից ներկայացված մեղադրանքը բացարձակ հորինածին է և ահա թե ինչու: Խնդիրն այն է, որ ընդդիմությունը հանդես է գալիս ոչ թե առհասարակ սահմանագծման կամ սահմանազատման դեմ, այլ ՔՊ-ական իշխանության կողմից արվող սահմանազատման ու սահմանագծման դեմ, ինչի պատճառը Տավուշում հանձնված հսկայական տարածներն են սահմանագծման անվան տակ: Ընդդիմությունը մտավախություն ունի, որ գործընթացի շարունակության դեպքում Ադրբեջանին կարող են անցնել ավելի մեծ տարածքներ, քանի որ Նիկոլի դեմ Իլհամն ունի այնպիսի կոմպրոմատներ, որ ցանկութան դեպքում կարող է անգամ նույն Նիկոլի պասով գիշերները Հակոբան Աննային յուր ապարանքում հյուրընկալել:
Հետևաբար՝ «Լամա Ռուբոն» ուղղակի զրպարտում է ընդդիմությանն ու փորձում քաղաքական դիվիդենտներ քաղել՝ չպատասպանելով մի պարզ հարցի՝ եթե Ադրբեջանը բռնազավթած տարածքները սահամնազատմամբ հետ վերադարձնելու նպատակ ունի, Նիկոլն էլ այրվում է հողերը հետ բերելու ցանկությունից, ինչո՞ւ սահմանազատում տեղի չի ունենում Սյունիքի կամ ասենք Ջերմուկի հատվածում, ինչո՞ւ է պրոցեսը կանգ առել:
Եթե պրոցեսը կրկին սկսվի, ապա մեծ է հավանականությունը, որ Նիկոլը հիմա էլ Տիգրանաշենն է Քյարքի սարքելու…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4422
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



