Մեր թիմի ու քաղաքական ուղղության ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը, նրա աշխատանքային հովանու ներքո կգնանք առաջ. այս մասին ասել է կալանավորված ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի եղբորոդին՝ Նարեկ Կարապետյանը:
Նա ընդգծել է որ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ արտաքին քաղաքականութայն հարցերով հետևելու են նրա նախանշած ուղուն, իսկ քաղաքական ուժը կձևավորվի պրոֆեսիանաթիզմի հենքի վրա։
Նարեկ Կարապետյանը կարևորել է, որ հաղթող ուժը առաջարկի պրոֆեսիոնալ ղեկավարների և ոչ թե մի մարդու, որ պետք է նստի աթոռին, կառչի դրանից ու չցանկանա հեռանալ անգամ սխալներ գործելու դեպքում։
«Մեր սահմանադրության մեջ գրված է, որն իշխող կուսակցությունն առաջարկում է կառավարութան թեկնածու, շատ կարևոր է պառլամենտական համակարգում, որ իշխող ընտրված ուժը առաջարկի երկրի վարչապետի թեկնածու և նաև հնարավորություն ունենան փոխելու նրան, եթե վարչապետը լավ չի աշխատում»,- ասել է Նարեկ Կարապետյանը:
Նա նաև անդրադարձել է իր տեսաուղերձին, բացատրել, որ Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը լրիվ տարբերվում է մեր երկրի ղեկավարների, երեք նախագահների անցած ճանապարհից, դա տնտեսական ճանապարհ է:



