Նիկոլի դենշիկներն ու նույնսկ Սիմոնյան Ալենը էլի թիրախավորել են ռուսական եթերներում հաճախ հայտնվող Մարգարիտա Սիմոնյանին, իսկ պատճառն այն է, որ նա արձանագրել է՝ Հայաստանը դառնում է Իրանի դեմ ապագա պատերազմի թատերաբեմ:
Ալենը, օրինակ, Սիմոնյանին հռչակել է՝ նողկալի, ցածր, կեղծ՝ պնդելով, թե նրա հայտարարությունը բացարձակ կեղծիք է, որի նպատակը Հայաստանը թիրախավորելն է:

Ամերիկացիներին հանձնվող «Զանգեզուրի միջանքցի» կոնտեքստում արված այդ հայտարարությունը, անկախ նրանից, թե ում բերանով է հնչել, օբյեկտիվորեն ունի կյանքի իրավունք: Կա՞ երաշխիք, որ եթե Իսրայել-ԱՄՆ հարձակում լինի Իրանի դեմ, և եթե այդ հարձակման ժամանակ Արևմուտքը ցանկանա փակել Իրանի հետ ՀՀ սահմանը, այնտեղ գտնվող ամերիկացիները դա չեն անելու: Ի՞նչ է, Նիկոլի՞ց են վախենալու: Նույնիսկ վերջին հիմարին էլ ակնհայտ է, որ ամերիկյան կողմի՝Սյունքի ճանապաչրհի հանդեպ դրսևորած հետաքրքրությունը չի կարող դիտարկվել կամ մեկնաբանվել իրանական խնդրից անջատ: Ամեն ինչ պարզից էլ պարզ է՝ ինչ-որ մի պատրվակով պետք է Իրանի շրջափակման հարցը գլուխ բերել: «Զանգեզուրի միջանքցքը» 100 տարով վարձակալելու մասին այս ողջ պատմությունը գրեթե բացառապես աշխարհաքաղաքական կամ ռազմաքաղաքական թեմա է. աշխարհատնտեսության չափաբաժին թեպետ սրանում կա, բայց այն ամենաէականը չէ,և դա ակնհայտ է:

Այնպես որ՝ անկախ նանից, թե ով ինչպես է վերաբերվում Մարգարիտա Սիմոնյանին, պետք է արձանագրել, որ նրա մատնանշած վտանգը միանգամայն իրական է, իսկ Ալենի «ոռճղոցին»՝ անտեղին:

«Ոռ են ճղում», որ Թեհրանը հետույքները պճղովի դեղձ չսարքի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել