
2019 թվականին` պատերազմից 1 տարի առաջ, միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված. երեկվա ասուլիսն էլ բացառություն չէր:
Սկզբում իշխանությունն առհասարակ հերքում էր դրա գոյությունը, հետո համանախագահ երկրների հաստատումից հետո ստիպված եղան խոսել դրա մասին, սակայն ոչ թե բովանդակության, այլ ցրողականության տեսանկյունից:
Վերադառնալով առաջին պարբերության մտքիս, պետք է նշեմ, որ այդ փաթեթների հրապարակումը ոչ միայն հնարավորություն կտա վերջին 3 տասնամյակի բանակցային գործընթացի դինամիկան օբյեկտիվ գնահատելու, այլ առավել ճշգրիտ ախտորոշելու, թե ինչո՞ւ, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում բանակցությունները տապալվեցին ու 2020-ին ռազմական գործողություններ ծավալվեցին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid031y5GoKobKWw4Yx2LuBBytn9TqABwYGxYzvebXdqtMbkbui11TeADT3NA9bGxbvEWl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել