Ավետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորեցին։
Այս պահին կալանավորված են նաև Դավիթ Ղազինյանն ու Արթուր Ավանեսյանը (լեգենդար հետախույզ Կանդազը), Արմեն Աշոտյանն ու Անդրանիկ Թևանյանն ու հարյուրից ավելի մարդ։
Սամվել Կարապետյանը հայտնեց իր մեծ հարցազրույցի ժամանակ, որ միայն «Ուժեղ Հայաստանից» 103 կալանավորված ունեն, չհաշված այլ սահմանափակումների տակ եղածներին։
Ես, որ բավականին ուշադիր հետևում եմ քաղաքական հետապնդումների թեմային, քաղբանտարկյալների հաշիվը վաղուց կորցրել եմ։
* * *
Ու նորից հարց. հարգելի ընդդիմադիրներ, այս ամենը կանխատեսելի էր դեռ ընտրություններից առաջ։ Հարցրել ու պատասխան չենք ստացել, թե ինչպես եք պլանավորում դիմադրել այս զանգվածային բռնաճնշումներին։ Հիմա էլ ենք հարցնում ու պատասխան չենք ստանում...
Առանց կազմակերպված դիմադրության քաղաքական հետապնդումները ոչ միայն չեն դադարելու, այլև ընդլայնվելու և սաստկանալու են։ Քանի դեռ Նիկոլը դիմադրության չի հանդիպում, ավելի և ավելի է ժրելու։
Ինչպես լրագրող Մարինա Գրիգորյանն է շատ դիպուկ ձևակերպել. «Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմությունը որոշել է միավորվել ... բանտում»։
Առնվազն 3–4 տարի պետք է ստեղծված լիներ քաղբանտարկյալների իրավունքներով, քաղաքական հալածանքները բացահայտող և դրանց մասին աղաղակող ՀԿ-ների ցանց։ Բոլորը գլխով են անում, թե հա՛, պետք է ու ... ոչ մի բան։
Ինչն էլ ստեղծվել է՝ ստեղծվել է քաղաքական որևէ ուժի հետ չաֆիլացված անհատների ջանքերով ու շարունակում է գործել հիմնականում «հասարակական հիմունքներով», այն է՝ առանց վճարվելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել