նիկոլի բռնապետական ռեժիմի կողմից շինծու քրեական գործով ակնհայտ քաղաքական հետապնդման ենթարկվող Արմեն Աշոտյանը շարունակում է երկու տարուց ավելի մնալ անազատության մեջ:
Նախորդ նիստին ոստիկանությունը, իբր, ռեսուրս չունենալու զավեշտալի պատճառով կալանքի տակ գտնվող Աշոտյանին չբերեց դատական նիստի, որի պատճառով նիստը չկայացավ:
Վաղուց այլևս տաղտկալի դարձած, վկաներին ծամծմված, նույնաբովանդակ, հաճախ նաև բովանդակազուրկ հարցերով քննելը տպավորություն է ստեղծում, որ նիստերը միտումնավոր երկարաձգելու, ըստ այդմ կալանքի տակ հնարավորինս երկար պահելու նպատակ ունեն:
Այսօր հերթական վկայի հարցաքննությունն է:
Քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանը հերթական օրն է անցկացնում անազատության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել