Հայտարարելով՝ եթե որևէ մեկը Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետևորդ է, չի կարող անտարբեր հետևել եկեղեցու անկմանը՝ Նիկոլը վստահեցրել է. «Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից»:
Այսպիսով՝ Նիկոլը խոստովանել է, որ թե՛ պետության ու թե՛ եկեղեցու դեմ նրա դիվերսիան ունի թուրքական արմատներ. Կաթողիկոսի դեմ հալածանքները Նիկոլը ձեռնարկում է Ալլահշուքյուրի թելադրանքով ու Էրդողանի ծափահարությունների ներքո, չէ՞, հետևաբար՝ եթե եկեղեցու դեմ ներկայիս հալածանքի ու 2018-ի միջև տեղի ունեցածի միջև Նիկոլն անցկացնում է ուղղակի զուգահեռներ, ուրեմն հաստատում է, որ 2018-ին կատարվածն էլ էր խորքում թուրքական պատվեր:
Մյուս կողմից՝ Սարգսյանի անունը Նիկոլը տվել է՝ կարծելով, թե կկարողանա 2018-ի էյֆորիան հետ բերել, ստանալ ժողովրդի աջակցությունն ու դրա քողի տակ թշնամու պատվերը կյանքի կոչել: Բայց նա չի հասկանում, որ 2018-ը վաղուց պատմության գիրկն է անցել. հիմա թիրախում ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ հենց ինքը, որ գործնականում է փաստել 2018-ին տեղի ունեցածի ողջ ողբերգականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել