Իշխանությունը ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնք ոչ միայն չեն ապահովում, այլ կոպտորեն ոտնահարում են Հայաստանում Արցախից բռնի տեղանահված մեր հայրենակիցների արժանապատիվ կյանքն ու իրավունքները։
Հիմա էլ իշխանությունն արհամարհում է արցախցիների իրական խնդիրներն ու պահանջները, այդ թվում` նվաստացնող վերաբերմունքով։
Մարդանց հետ խոսում են ուժի սպառնալիքով նրանց կենսական, այդ թվում՝ սոցիալական կարիքներին արձագանքելու փոխարեն։
Արցախցիների կողքին պետական մակարդակով կանգնելն անմիջական պարտավորություն է, նրանց արժանապատիվ կյանքի պայմանների ապահովումը առաջնահերթ հրատապություն է: Պետք է ամեն ինչ անել, որ նրանք այս պահին լիարժեք ինտեգրվեն և նպաստեն Հայաստանի զորացմանը, այլ ոչ թե այնպես անեն, որ արտագաղթեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatoyan.2025/posts/pfbid02i2dQWoXRDxiPDyAHEVntx9TfLZysBHtbVq9GTzm1svRNWJvesj29HMQCVooJpeRkl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



