ՔՊ-ական Ղազարյայն Սոնիկն ԱԺ ամբիոնից պնդել է, թե ընդդիմությունը պայքարել ու պայքարում է ոչ թե իշխանության, այլ պետության ու պետականության դեմ:

Հարց է առաջանում՝ ինչի՞ց ելնելով է Սոնիկը նման պնդում արել՝ ընդդիմության քաղաքական պայքարը հավասարեցնելով պետության դեմ պայքարին: Նման պնդում է անում մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի լիդերը 2018-ին գրավել էր Ռադիոտունը՝ կոտրելով դուռը: Նա փաստացի տեռոր էր իրականացրել պետության կողմից պահպանվող հատուկ օբյեկտում՝ դա հրամցնելով որպես իշխանությունների դեմ պայքար: Սոնիկի տրամաբանությամբ ստացվում է, որ այս երկրի թիվ մեկ տեռորիստը հենց Նիկոլն է, քանի որ նա 2018-ին սահմանադրական կարգի տապալման է տարել երկիրը: Թե՞ երկակի ստանդարտներով է առաջնորդվում Սոնիկը՝ կարծելով, թե «Արևմտյան Արդբեջան» պրոյեկտի դեմ պայքարը պայքար է պետության դեմ, իսկ ա՛յ նախահեղափոխական իշխանությունների դեմ պայքարը՝ իշխանության:

Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլը 2018-ին պայքարում էր ոչ թե իշխանության, այլ պետութան դեմ՝ կառուցելու «Արևմտյան Ադրբեջան»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել