Մուրազի Բորիկը մեղադրել էր Սերժ Սարգսյանին 2018-ից սկսած նրան քննադատելու համար ու առաջ մղել այն միտքը, թե նախքան պատերազմը Նիկոլի հասցեին հողերը հանձնելու վերաբերյալ ծրագրեր ունենալու հանմար հնչեցրած մեղադրանքները հանգեցրեցին պատերազմի: Այսինքն՝ Բորիկը պատերազմի հրահրման մեղքը գցել է Սարգսյանի վրա՝ այդպիսով արդարացնելով Նիկոլին. հանրությանը փորձել է համոզել, թե Սերժ Սարգսյանի թիմի կողմից Նիկոլի հասցեին հնչեցված մեղադրանքերն են, որ Նիկոլին ստիպել են հարցը պատերազմով, այլ ոչ թե բանակցությունների միջոցով լուծել:
Բորիկի տերեը խելքները գցել են. չիմանալով՝ է՛լ ինչպես Սարգսյանին սևացնեն՝ սրանք գեներացրել են մի թեզ, որն իսկապես բորիկաբարո է, զերծ տարրական տրամաբանությունից:
Իսկ իրականությունն այն է, որ Նիկոլի հասցեին հնչեցված մեղադրանքները եղել են հիմնավոր, քանի որ ընդդիմությունը տեսել է, թե ինչ է անում Նիկոլը, ինչպես է զրոյացնում բանակցային ժառանգությունը, բանակցությունները սկսում իր սեփական կետից՝ քամուն տալով հայկական դիվանագիտության տասնամյակների վաստակը, թե՞ Բորիկին թվում է՝ Արցախը պահելու նպատակով էր Նիկոլը Ստեփանակերտում այն որպես Հայաստան հռչակում: Այս ամենը տեսնելով է, որ ընդդիմությունը Նիկոլին մեղարդել էր հողերը տալու պատրաստակամության համար ու չէր էլ սխալվել:
Այսքնաից հետո կա՞ կասկած, թե որն է դարձել Բորիկի տերերի առաջնային քաղաքական թիրախը, և թե որքան ստոր են բորիկական քարոզչությունը ֆինանսապես խրախուսողները…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել