
Իր մասին կրկին հիշեցրել է Իլհամի Ալլահշուքյուրը: Հայտարարելով, որ վերջերս վերականգնել են «Իրևանի ղազիաթը» և հուսով են, որ կգան այս հողերը, կվերականգնեն իրենց տաճարները, սրբավայրերը, մզկիթները՝ Փաշազադեն հայտարարել է. «Հայ եկեղեցու հետ մեր հարաբերությունները տարբեր են եղել մինչև մեր հաղթանակը»:
Փաշազադեի հույսերն ի դերևս չեն ելնի, դա հաստատ: Չեն ելնի, քանի որ նույնպիսի հույսեր ունի նաև ներկայումս հայ եկեղեցուն թուրքի նման հալածող Նիկոլը. նա կնախընտրի ունենալ Փաշազադեի պես նոր հոգևոր առաջնորդ, աղոթել մզկիթում ու նամազ անել Աննայի գրկում, քան թե ունենալ մի եկեղեցի, որը հայ ժողովրդի ազգայի ազգային շահերն է առաջ տանում կամ Եվրոպայի կենտրոնում արցախյան խնդրից խոսում:
Փաշազադեն ասես հիշեցրել է, թե ում հրահանգով է Նիկոլը հայահալածությամբ զբաղվում և թե ինչ նպատակներ ունեն ադրբեջանցիներն իրականում, որ հայկական հողի վրա «Արևմտյան Ադրբեջան» են ՔՊ-ի ձեռքով հենց հիմա կառուցում:
Շուտով Նիկոլը կխոսի Հայաստանում երբևէ գոյություն ունեցած մզկիթների վերականգման ու դրանք Ալլահշուքյուրին նվիրելու կենսական անրաժեշտության մասին՝մատուցելով դա որպես «խաղաղության օրակարգի» անբաժանելի մասնիկ. տղերքը որոշել են 21-րդ դարում փոխել Հայաստանի էթնո-կրոնական դեմքը,որ կարողանան պահել իշխանությունը: Եվ ով է առնելու սրա դեմը, Թևանյան Անդո՞ն, թե՞ Բորիկը: