Ազգային ժողովը քիչ առաջ 65 կողմ, 30 դեմ ձայներով ընդունեց օրենքի նախագիծը, որը իշխանությանը թույլ կտա կյանքի կոչել ՀԷՑ-ը ազգայնացնելու նախագիծը: 

Հիշեցնենք, որ գործող օրենսդրությունը թույլ չէր տալիս սկսել գործընթացը, այդ պատճառով էլ ՔՊ–ն փոփոխություններ է նախաձեռնել «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել