Նիկոլը շարունակում է կռիվ տալ Սամվել Կարապետյանի դեմ. «Տաշիր» առևտրի կենտրոնից հետո թիրախում է հայտնվել «Դալման»: Առայժմ կարծես թե միայն պաստառների դեմ են ուղղված գործողությունները, բայց հաշվի առնելով «Տաշիր Պիցցայի» հետ տեղի ունեցածը՝ կարելի է ենթադրել, որ բանը կարող է հասնել նաև առևտրի կենտրոնների փակմանը:

Նկատենք, որ դա ձեռնտու կլինի հատկապես Գռզոյին, որի բիզնեսի համար Կարապետյանի առևտրի կենտրոնները, փաստորեն, մրցակից են: Եթե փակվեն Կարապետյանին պատկանող տոնավաճառները, Գռզոյի առևտրի կենտրոնները կսկսեն ավելի ծաղկել. կարևոր մրցակցից կազատվի:

Եթե Կարապետյանը դառնա ռեալ քաղաքական գործոն Հայաստանում ու շոշափելիորեն ձեռնոց նետի Նիկոլին, ապա Նիկոլն ակնհայտորեն միայն պաստառներով չի բավարարվելու ու նույնիսկ հաշվի չի առնելու անխուսափելի սոցիալական դժգոհություններն ու մի քանի հազար առևտրականի արձագանքը: Նրանց մեծահոգաբար կարող է ձեռք մեկնել Գռզոն՝ շատացնելով իր տոնավաճառների քանակն ու փակելով մարդկանց բերանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել