Հայտարարելով, որ երկրում ստեղծված իրավիճակի պայմաններում բոլորս էլ պոտենցիալ կալանավորներ ենք՝ Թևանյան Անդոն հետևություն է արել. «Դա նշանակում է, որ բոլորս պետք է էդ մանր տարաձայնությունները մի կողմ դնենք՝ մարտավարական մոտեցումների, միասնական ջանքրերով հեռանցնենք այս իշխանություններին»:

Փայլուն գաղափար է, բայց դա ո՞ւմ համար է, ո՞ւմ է ուղղված այդ կոչը, Անդոն ո՞ւմ է հորդորում: Ընդդիմադիր դաշտը պառակտել, գզվռտոց ու անբարշտություն է գեներացրել Անդոյին սնող, նրա մեջքին կանգնած ուժը, որի լիդեր «վոինը» տառապում է անբուժելի նարցիսիզմով: Նիկոլի դեմ պայքարելու փոխարեն փող է ծախսում, բորիկներ վարձում միայն նրա համար, որ Սերժ Սարգսյանին թիրախավորեն: Անդոն էլ է այդ ամենում ներգրավված, ուստի նախ թող ինքնաքննութամբ զբաղվի կոչեր հնչեցնելուց առաջ:

Անդոն գուցե հոգու խորքում չի էլ ողջունում բոլորին հայտնի սուբյեկտի քաղաքական վարքագիշը, բայց ճար չունի. նրանից է փողը ստանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել