
Մակրոնը հիշեցնենք, հայտարարել էր, որ Նիկոլին փոխանցել է Ֆրանսիայի համերաշխությունը՝ ընդդեմ հայկական ժողովրդավարությունը «ապակայունացնելու» փորձերի, վերահաստատել է իրենց աջակցությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ նրա «խիզախ» ջանքերին:
Այն, որ սփյուռքյան համապատասխան կառույցն իր տարակուսանքն է հայտնել, միանգամայն բնական է. Մակրոնը մտել է մի խաղի մեջ, որը չի կարող նպաստել հայ-ֆրանսիական բարեկամության խորացմանը: Նա փաստացի հայտարարում է, որ ողջունում է եկեղեցու ու ընդդիմության դեմ իշխանությունների հակաժողովրդավարական պայքարը, ինչպես նաև խրախուսում է «Հայաստանը Արևմտյան» Ադրբեջան դարձնելուն միտված նիկոլական դավաճանական քայլերը: Այդ քայլերը նա անվանում է խիզախ մի դեպքում, երբ դրանք բացառապես վախի գործնական դրսևորումներ են մեկի կողմից, որը հայտնվել է անկյուն քշված մկան կարգավիճակում:
Իհարկե, ոչ ոք միամիտ չէ, որ կարծի, թե Նիկոլը թուրքական օրակարգի սպսարկման հարցում ինքնագլխություն է դրսևորում: Միայն հիմարին պարզ չէ, որ այս ամենն Արևմուտքի խաղն է՝ ընդդեմ Կովկասում ՌԴ միակ իրական հենարան դառնալու պոտենցիալ ունեցող Հայստանի, որի վերջնարդյունքում երկիրն ամորձատվելու է կամ հայաթափվելու. Արցախյան սցենարի կրկնությունը չի կարող բացառվել: Ցինիզմն ուղղակի հասել է այնտեղ, որ այս ամենը ներկայացվում է որպես հայության շահերից բխող ինչ-որ մի բան, երբ Աննան, Նիկոլի ձեռքը բռնած, օրնիբուն փորձում է հայ հանրությանը «կրթել»՝ իր արևմտյան կուրատորների պատվերը կատարելով, Արարատն Արագածով փոխարինելով, հայերիս որպես ագրեսոր,իսկ թուրքերին որպես զոհ մատուցելով:
Ինչ վեաբերում է ֆրնասահայ սփյուռքին, ապա Մակրոնի այս կեցվածքը կարող է բավական բացասական անդրադառնալ ֆրանսիական իշխանություններ-ֆրանսահայություն հարաբերությունների վրա՝ հանգեցնելով բևեռացման, քաղաքական երկխոսության լարման և այլն:
Ոչ միայն Մակրոնը, այլև ցանկացած այլ երկրի ղեկավար պետք է հասկանա, որ երբ ողջունում է Նիկոլի քաղաքականությունը, ապա ավտոմատ կերպով հակասության մեջ է մտնում հայ ժողովրդի հետ. Նիկոլն ու հայ ժողովուրդը միմյանց բացառող սուբյեկտներ են:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4302
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել