Սիրելի՛ հայրենակիցներ
Վաղը՝ ՔՊ-ն ու կցորդ հանրապետություն կոալիցիոն փոքրամասնության «իշխանությունը» իրենց ամբողջ աստղաբույլով դեմ կգնա բոլորիդ։
Ազգային Ժողովում կընդունեն օրինագիծ, որով ձեզ բոլորիդ ցանկանում են «տուգանեն» քանի, որ դուք մերժում եք ու #բոյկոտում եք չբարեփոխված տրանսպորտի թանկ սակագնի դեմ։
Ձեր բոլորի վճարած հարկերից ու տուրքերից գոյացած գումարներով, պատրաստվում են աշխատանքի ընդունեն հսկիչներ որոնք էլ ձեզ պարտավոր են տուգանեն։
Էս ամենի մեղավորներն ենք մենք բոլորս, լռելու ու համակերպվելու արդյունքն է։
Մուռ հանելու գործելաոճը շարունակվելու է, հակազդեցությունը տոտալ #բոյկոտելն է լինելու։
Միասնական ու համախմբված լինելու պարագայում միանշանակ չեն հաջողելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել