Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումը սպասելի էր։ Սա ոչ թե իրավական գործընթաց էր, այլ հերթական արարն այն քաղաքական բեմադրության, որի ռեժիսորն իշխանությունը միահեծան կերպով բռնազավթածն է։ Այս ներկայացման վերջնանպատակը պարզ է ու սոսկալի՝ թիրախում է Վեհափառ Հայրապետը, թիրախում է Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես ազգային ինքնության վերջին պատվար։
Պատրա՞ստ ենք դիմակայելու։ Գիտակցո՞ւմ ենք, որ սա հողից, սահմաններից ու կառույցներից անդին տանող մարտ է՝ մեր ինքնության համար վերջին ճակատամարտը։
Պահանջվում է զգոնությու´ն, սթափությու´ն և պատրաստակամությու´ն։ Յուրաքանչյուրս պիտի իր ներսում որոշում կայացնի՝ անտարբե՞ր է մնում, թե՞ կանգնում է հանուն իր խղճի, իր ազգի ու իր եկեղեցու։
Եղե´ք ոտքի կանգնելու պատրաստ` առաջին իսկ անհրաժեշտությամբ ու կոչով: Այսօր բոլորիս ձեռքերում է ոչ միայն այսօրվա գոյատևման բանալին, այլև` մեր նախնիների պատգամի ներքո վաղվա օրակարգերի ձևավորման պատմական առաքելության վերագտնումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davit.ananyan.9/posts/pfbid02RutaxEKGgLa5PwdLLaNtjAw4zx49ZjaKk4vjE6vdz4DhQeGCKvUn9UikNzuY2UAhl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



