Նիկոլի «որդին» կրկին իրեն իրավունք է վերապահել անդրադառնալ Հայաստանի ներքին վիճակին՝ այս անգամ ուղիղ կերով թիրախավորելով հոգևորականներին: Նա ոչ միայն արդարացրել է «հոր» ստորությունները, այլև կոչ արել անել շատ ավելին՝ ակնարկելով, թե հայ եկեղեցին ահաբեկչական կազմակեպրություն է: «Բա գիտեիք՝ եկեղեցու պատերի հետևից ինչ ուզեք կանե՞ք: Մարդիկ կգործուղեք մասշտաբային արյունահեղություններ կազմակերպելու, ռազմական հեղաշրջումների, փողոցները արյամբ լցնելու կոչեր կանեք ու Աստծո անունը տալով՝ արդարադատությունից կխուսափե՞ք: Աստված, կրոնը ձեր համար մարդասպանություն արդարացնելու միջոց ա մենակ…»,-երկնել է Աննայի որդին ու հստակ հետևությունների տեղիք տվել:

Գլխավոր հետևությունն այն է, որ իշխանափոխությունից հետո պատասխանատվության պետք է կանչվի ոչ միայն Աշոտիկի «հայրը», այլև Աննայի զավակը. կատարվողի համար ոչ միայն մեղավոր է նա, ով գործնական քայլերի է գնում եկեղեցու ու հայ ժողովրդի դեմ, այլև նրանք, ովքեր ոգևորում ու քաջալերում են Նիկոլին՝ Ալլահշուքյուրին ուրախություն պարգևելու ու Իլհամին բոլորիս ծաղրելու: Հետևաբար՝ «նկարիչ» Աշոտիկը պետք է անխուսափելիորեն կիսի հոր ճակատագիրը՝ այս հայակործան քաղաքականության ոգեշնչողը լինելու պատճառով:

Բայց Նիկոլը ստորություն է անում սեփական երեխաների հանդեպ՝ նրանց իր հանցակիցը դարձնելով ու ապացուցելով, որ այնքան տմարդի է, որ անգամ հայրական բնազդ չունի: Տմարդի չլիներ, Էրդողանի տակը կընկնե՞ր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել