Psymag.am-ը գրում է.

Դոկտոր Էվըն Քամերոնը (Ewen Cameron)  համարում էր, որ գտել է շիզոֆրենիան բուժելու ձևը: Համաձայն նրա տեսության՝ մարդու ուղեղի մեջ կարելի է ուժով նոր մտահայեցողական մոդելներ մտցնել ու այնպես վերածրագրավորել, որ նա սկսի մտածել առողջի պես: 
Նրա մեթոդի էությունն այն էր, որ բուժվողներին ստիպում էր ականջակալներ կրել և լսել տարատեսակ ձայնային հաղորդագրություններ: Նա այդ մեթոդն անվանեց «հոգեբանական ներմուծում», որովհետև այդ հաղորդագրությունները ներմուծվում էին մարդու հոգեբանության մեջ: Մամուլը դա անվանեց  «ուղեղների բուժական լվացում»:

1950-ական թթ. և 60-ականների սկզբին Մոնրեալի Allan Memorial Clinic հիվանդանոցում Քամերոնի հարյուրավոր հիվանդներ ակամա դարձան նրա փորձարկվողները, ըստ որում՝ անկախ այն բանից՝ շիզոֆրենիայով տառապում էին, թե՝ ոչ: Ոմանք հիվանդանոց էին դիմել այնպիսի աննշան բողոքով, ինչպես, օրինակ, կլիմաքսի հետ կապված տագնապներն էին: Փորձարկվողներին հանգստացնող դեղամիջոցներ էին խմեցնում, գոտիներով կապում էին մահճակալին և ստիպում օրերով լսել «Մարդիկ սիրում են քեզ, դու պետք ես նրանց, դու ինքնավստահ ես» և այսպիսի շատ ուրիշ արտահայտություններ:

Իր փորձարկումներից մեկի ժամանակ Քամերոնը դեղերի միջոցով քնեցրեց հիվանդներին և ստիպեց լսել. «Երբ թղթի կտոր ես տեսնում, ուզում ես վերցնել այն» արտահայտությունը, իսկ ավելի ուշ նրանց տարավ տեղի սպորտդահլիճ: Դահլիճի մեջտեղում մի կտոր թուղթ էր ընկած: Նա հայտնում է, որ հիվանդներից շատերն ինքնաբերաբար մոտեցան թղթին` այն վերցնելու համար:

Այս փորձերով հետաքրքրվեց ԿՀՎ-ն և սկսեց գաղտնի ֆինանսավորել Քամերոնին: Բայց որոշ ժամանակ անց Վարչությունում հանգեցին այն եզրակացության, որ Քամերոնի մեթոդը ոչ մի պտուղ չի տալիս և դադարեցրին ֆինանսավորումը՝ հասկացնելով, որ վերջինիս փորձերը ոչ այլ ինչ են, քան «տասնամյա ուղևորություն սխալ ուղղությամբ»:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել