
Հետաքրքիր է՝ նո՞ր իմացան, որ հոսանքը պարբերաբար անջատվում է, գնում-գալիս է, որ խնդիրներ կան: Տարիներ ի վեր այդ խնդիրը կա, բա ինչո՞ւ այն ժամանակ նման նախանձախնդրություն չէր ցուցաբերվում, ինչո՞ւ այն ժամանակ ոչ ոք սպառողներին կամ ժողովրդին չէր հիշում: Կամ կա՞ երաշխիք, որ պետականացման դեպքում բոլոր խնդիրները շտկվելու են:
Շրջանառվում են հավաստի տեղեկություններ այն մասին, որ իրականում իշխանությունները նպատակադրվել են ՀԷՑ-ը վաճառել թուրքերին. թուրքական TEIAS ընկերությունն է դառնալու ապագայում հայկական ՀԷՑ-ի սեփականատերը: Թեման Նիկոլն Էրդողանի հետ արդեն համաձայնեցրել է, և հենց սա է կարևորագույն պատճառներից մեկը, թե ինչու է Սամվել Կարապետյանին Նիկոլն այսպես հալածում:
Այնպես որ՝ որքան էլ Պապոյան Գևորը խոսի ժողովրդի մասին, դա չի կարող քողարկել այն իրական նպատակը, որ թաքնված է այս ամբողջ պրոցեսի հետևում, այն է՝ Հայաստանի ռազմավարական օբյեկտներից մեկը թուրքերի ողորմածությանը հանձնելը՝ դրանից բխող բոլոր անվտանգային մարտահրավերներով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4286
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել