Քոչարյանի «Հայաստան» դաշինքը տարածել էր մի հայտարարություն, որտեղ համոզմունք էր հայտնել, որ օրվա գլխավոր խնդիրը Հայաստանի վերջանական բռնատիրացումը կանխելն է, սրանց հեռացումը, պատասխանատվության ենթարկելը, երկրի ու հայության արժանապատվության վերականգնումը. գործող իշխանությունը հատել է օրենքի և բարոյականության բոլոր սահմանները:

Դաշինքի այս հայտարարությունը մի տեսակ կեղծ է թվում, այնպես չէ՞. եթե իսկապես ամեն ինչ այնպես է, ինչպես ներկայացվում է, ապա հարց է առաջանում՝ այսքանից հետո է՞լ են գնալու ԱԺ, նստեն, տեսնեն ու լսեն՝ ինչպես են ՔՊ-ականները լկտիաբար հայհոյում, շան լափը գլխներին թափում, ստորացնում ու փչացնում:

Կա գործընթաց՝ նախպաձեռնված ընդդիմության մի թևի կողմից, որի վերաբերյալ, ցավոք, Քոչարյանի ուժի գնահատականը բացասական է: Թե ինչու, գիտեն թերևս միայն իրենք: Եթե իսկապես գերխնդիրը Նիկոլին րոպե առաջ գահընկեց անելն է, ապա ի՞նչն է խանգարում միանալ իմպիչմենտի ործընթացին, Դավիթ Համբարձումյանի կարգավիակի փոփոխությունից եղած վա՞խն է պատճառը, թե՞ ոմանք ուզում են ամեն ինչ ու միանգամից:

«Հայաստան» դաշինքի տարածած հայտարարությունը միայն սրում է այդ ուժի ունեցած քաղաքական պատասխանատվության հարցը՝ դրանից բխող բոլոր քաղաքական հետևանքներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել