ՔՊ-ական «Խոզը», լեզվին տալով, ընդդիմությանն ու եկեղեցուն մեղադրել է տեռոր պլանավորելու համար: Ըստ Ալեքսանյան Վահագի՝ ծրագրում էին ավտոբուսներ հրկիզել՝ այրելով անմեղ քաղաքացիների:

Վահագի անբարո լեզվախաղի հիմք, ինչպես հասկանալի է, դարձել է «հեղաշրջման պլան» կոչված խեղկատակութունը, որ հրապարակվել էր Նիկոլին փիառող իշխանական ԶԼՄ-ներից մեկի կողմից: Կա ենթադրություն, ի դեպ, որ անտաղանդ շարադրության հեղինակը հենց «Խոզն» է. Նիկոլի հետ նստել ու որոշել են՝ ընդդիմության ու եկեղեցու դեմ տեռոր կազմակերպելու համար ինչ-որ հիմնավորում է պետք բստրել, քանի որ հոգևորականների կուսակրոնության հարցից կառչելն արդեն ծիծաղելի է դարձել: Միացյալ ջանքերով երկնել են «պլանը» ու գործի անցել:

Այն տեռորը, որ իշխանությունները սկսել են ու շարունակելու են երկար, դառնալու է հզոր տրիգեր իշխանության ոչնաչցման համար: Աշխարհում դեռ ոչ ոք ուժով երկար իշխանություն չի պահել, ոչ ոք ազգային-կրոնական ինստիտուտները հալածելով հեռուն չի գնացել: Սա փաստ է, որը շրջանցել ՔՊ-ն չի կարող: Որքան էլ տգիտաբար ինչ-որ շարադրություններ գրեն ու մարդկանց շառով տան, հասարակությունը շատ լավ գիտի՝ խորքում ինչ է կատարվում է, ով է այս տեռորի վրա «ձեռքեր տաքացնում»:

Այս ամենից մի քանի օր առաջ էր Նիկոլը Ստամբուլի մզկիթում, դա ձեզ տարօրինակ չի՞ թվում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել