ՀԷՑ-ի շուրջ կատարվողի վերաբերյալ «Պուպուլիկն» է մեկնաբանություն տվել՝ խոստանալով, որ պեականացման հարցում օրենքի տառից շեղում չի լինի, և եթե պետական փոխհատուցում պահանջվի, ապա այն կտրվի: Միաժամանակ Պետրոսյան Ռոմանոսը չի բացառել, որ ՀԷՑ-ի պետականացումից հետո այն կարող է հանձնվել մասնավորին: «Ոչինչ չեմ բացառում, ոչինչ որոշված չէ։ Պետությունը կարող է ինքը կառավարել, կամ պետական մասնաբաժին պահի կամ մասնավորի հանձնի»,-մասնավորապես՝ ասել է Նիկոլի ձեռքի տակ ՊՎԾ պետ աշխատող ՔՊ-ականը:

«Պուպուլիկը» փատացի հատատել է տեղեկություններն այն մասին, որ իշխանությունները ՀԷՑ-ը մտադիր են տալ Գռզոյին: Գուցե դա միանգամից չի արվի, բայց ժամանակի ընթացքում Գռզոն ՀԷՑ-ը լիովին կսեփականաշնորհի, ու չնայած այժմ ամեն կերպ հերքում է, թե մտադիր է ձեռք բերել ՀԷՑ-ը, բայց Գռզոն Գռզո չի լինի, եթե իր ձեռքից այդ շանսը բաց թողնի:

Այս ամենի արդյունքում, իհարկե, տուժելու է պետությունն ու քաղաքացին. նախ՝ պոտենցիալ ներդրողները ձեռք են քաշելու Հայաստտանում մի լումա անգամ ներդնելու մտքից՝ տեսնելով աղաղակող «բեսպրեդելը», ապա՝ եթե բանը հասնի փոխհատուցմանը, հարկատուներիս հաշվին ձևավորվող բյուջեից է Նիկոլը տրամադրելու այդ մեծ փողերը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Նիկոլը թքած ունի հետևանքների վրա. կարևորը թուրքի պլանը մինչև վերջ տանելն է, որ Ալլահշուքյուրը գոհ մնա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել