Ինչպես հայտնի է, ռուսական մամուլը տեղեկացրել էր, որ ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և մատակարարել դրանք Գռզոյի ընկերությանը։ Սրանից առաջ էլ խոսվել էր այն մասին, որ Գռզոն մտադիր է ՀԷՑ-ը գնել ու այն թուրքերին վաճառել:

Այս տեղեկությունները շտապել է հերքել «Սիլ Գրուպ»-ի մամուլի խոսնակ Մկրտչյան Աննան՝ վստահեցնելով՝ դրանք իրականության հետ որևիցե աղերս չունեն:

Այն, որ Գռզոն հերքելու էր այս տեղեկությունները, սպասելի էր. չէր կարող կանգնել ու հայտարարել, թե իր շուրջ ինչ պրոցեսներ են ընթանում, թե ինչ ծրագրեր ունի, թե ինչպես է հարստանում: Ակնհայտ է, որ «ծուխն առանց կրակի չի լինում», իսկ սա նշանակում է ,որ ՀԷՑ-ի ու Սամվել Կարապետյանի շուրջ ընթացքող պրոցեսներից Գռզոն անմասն չի մնացել ու Հայաստանում սեփականության վերաբաշխման դեպքում հավակնում է առաջին ջութակի դերում հանդես գալ՝ դառնալով Հայաստանի տնտեսական հզորությունների տերը ու իր հետ միասին տեր դարձնել նաև թուրքական կառավարությանը: Բայց եթե անգամ ՀԷՑ-ը թուրքերի ձեռքն էլ չընկնի, եթե այն ի վերջո Գռզոյի գրպանում հայտնվի, մեծ տարբերություն չի լինի. Գռզոյի միջոցով թուրքերը կարող են վերահսկել ռազմավարական նշանակության կարևորագույն այդ օղակը՝ նրան դարձնելով իրենց մենեջերը:

Ինչ վերաբերում է ադամանդներին, ապա թանկարժեք քարերի ոլորտում Գռզոյի մախինացիաների մասին միայն ռուսական մամուլը չի գրում. տարբեր մանիպուլյացիաների ու խաբեբայությունների մասին տեղեկություններ պարբեաբար հայկական մամուլում էլ են հայտնվում՝ իրականությունը ջրի երես հանելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել