Թուրքիայում Նիկոլը տեղի հայերի հետ հանդիպմանը վստահեցրել է, որ մտադիր է հետայսու ևս «ձեռքերը լավանալ» Սփյուռքից՝ պնդելով՝ ինքը բոլոր հայերի համար պատասխանատու չէ: «Եկեք դուրս գանք դրանից: Ես էս համայնքային հանդիպումներն անում եմ, որ ասեմ՝ ժողովո՛ւրդ, ինձ վրա հույս չդնեք, ձեր համայնքներում ձեր խնդիրները լուծեք»,-հայտարարելէ Նիկոլն ու հստակեցրել, թե ինչպես է Թուքիա կատարած իր այցն իրականություն դարձել: Դա, պարզվում է, տեղի էո ւնեցել այն պատճառով, որ ՀՀ իշխանությունները աշխարհի հայերի կարծիքի վրա թքած են ունեցել:

Նիկոլի հայտարարությունը, իհարկե, մեսիջ է՝ Էրդողանին: Նիկոլն ասում է, որ հետայսու ևս մտադիր է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները խորտակել, սփյուռքահայերի հանդեպ խիստ սառը քաղաքականություն վարել, բանի տեղ չդնել ու նույն Ցեղասպանության խնդրում թուրքական գծի մեջ մնալ՝ անկախ նրանից, թե ինչ են Սփյուռքում իրեն հորդորում կամ իր մասին մտածւմ: Նիկոլը հայտարարում է, որ ինքը հայ ժողովրդի հետ կապ չունի, այլ կապ ունի միայն իր ընտրազանգվածի հետ, և սա՝ այն դեպքում, երբ հայտնի է, թե 2018-ին ինչ էր կատարվում ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում:

Այսպիսով՝ Նիկոլը հասկացնում է, որ Թուրքիայում է ոչ թե որպես հայերին ներկայացնող սուբյեկտ, այլ որպես «գաստրալյոր», որ մեկնել է Թուրքիա՝ հայադավ հյուրախաղերի՝ արժանանալու թշնամու ծափահարություններին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել