Tert.am-ը գրում է.

Ե՛վ ծխելն է ծախս, և՛ խմելն է ծախս, և՛ շատ ուտելն է ծախս, առողջ մնալն ամենամատչելի բանն է, որ կարող ենք անել, ընդամենը ճիշտ վարքագծով: Օրինակ՝ վազելու համար փող պետք չէ, պետք է մի զույգ կոշիկ, որը 20,000 դրամ է: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

«Эх мужик, мужик. мужик-ին պետք էր մի զույգ կոշիկ»,-կատակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Փաշինյանը հավելեց, որ 21-րդ դարը մարքեթինգի դար է, օրինակ՝ ծխախոտը շատ գեղեցիկ տուփ ունի, իսկ առողջ ապրելակերպը տուփ չունի, բրենդինգ չունի:

«Մեր խնդիրն այն է, որ առողջ ապրելակերպը բրենդինգ ունենա, ասենք՝ ամենաշատ շաքար պարունակող սնունդն այնպիսի բրենդինգ ունի, որ նայում ես, ուզում ես դա: Հիմա ցանկացած բան, որը չունի բրենդինգ, ինքը գոյություն չունի: Առողջ ապրելակերպը պետք է բրենդինգ ունենա, բայց հակառակն է հիմա»,-նշեց է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել