
Ինքնավստահ է հնչում, այնպես չէ՞: Բայց մի հարց էլի՝ «բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության» տակ Նիկոլն ասենք Էրդողանի հետ տալ-առնելը նկատի ունի՞, թե՞ Եվրոպայում Իլհամի հետ սրճելը, գուցե նա նկատի է ունեցել Սամվել Կարապետյանին բանտե՞լը՝ «հակակշռելու» ասենք Ռուսաստանին…
Արտաքին քաղաքականություն ունենում են միջազգային իրավունքի սուբյեկտները, իսկ Հայաստանը վերածվել է Իլհամի սեղանին դրված ճաշատեսակի, որը Նիկոլը պատրաստվում է տաք-տաք մատուցել Էրդողանին՝ պահպանելու համար սեփական իշխանությունը:
Աշխարհում ոչ մի երկիր այսօր այնքան անպատշտպան վիճակում չի գտնվում, որքան մենք, և դա, իհարկե, Նիկոլի վաստակն է, քանի որ մինչ թուրքերը տասնյակ զորավարժություններ էին անում, այս ընթացքում Նիկոլը պետությունն էր կազմաքանդում տարբեր եղանակներով՝ բոլորի աչքի առաջ Հայաստանը փոշիացնելով:
Որքա՜ն անճար ժողովուրդ ենք մենք, որ մի թերուսի ձեռքն այսպես կրակն ենք ընկել՝ չկարողանալով սրանից ազատվել: Չնայած ժողովուրդն ի՞նչ կապ ունի, եթե իրենք իրենց ընդդիմադիր հայտարարած որոշ ուժեր չեն դադարում Նիկոլի հետույքն աթոռին սոսնձած պահել…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4259
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել