
ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Թեհրանը կարող է սկսել միջուկային զենք ստեղծել, եթե Միացյալ Նահանգները հարված հասցնի Ֆորդոյում գտնվող Իրանի ստորգետնյա ուրանի հարստացման օբյեկտին: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է The New York Times (NYT)-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Նրանց կարծիքով, Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունն նույնպես կարող է Իրանին միջուկային զենք ստեղծելու մղել։ Թերթը նշում է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Թեհրանը միջուկային ռումբ ստեղծելու վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացրել։
Հինգշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ Վաշինգտոնի վարչակազմի տվյալներով՝ Իրանն ունի միջուկային զենք ստեղծելու կարողություն՝ «մի քանի շաբաթվա» ընթացքում, եթե նրա ղեկավարությունը նման որոշում կայացնի: