Tert.am-ը գրում է․

Իրանի իշխանությունները ուղիղ բանակցություններ են սկսել ԱՄՆ-ի հետ Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը: 

Իրանի արտգործնախարար Արաղչին ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին ասել է, որ Իրանը չի վերսկսի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, քանի դեռ Իսրայելի հարձակումները չեն դադարեցվել: 

Գործակալության աղբյուրները հայտնել են, որ Արաղչիի և Ուիթքոֆի միջև բանակցությունները ներառում էին մայիսի վերջին Իրանին ներկայացված ԱՄՆ առաջարկի հակիրճ քննարկում, որն ուղղված էր Իրանից դուրս ուրանի հարստացման տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել