
Բորիկի վերլուծությունը, իհարկե, ունի կյանքի իրավունք, բայց հարց է առաջանում՝ եթե անգամ այդպես է, ապա ինչպե՞ս է Նիկոլին հաջողվում հասնել իր նպատակին:
Հաջողվում է, քանի որ Բորիկի տերերը պառակտում են ընդդիմադիր դաշտը՝ ընդդեմ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի քարոզչություն տանելով՝ Նիկոլին թողած: Ինչպե՞ս պետք է արձագանքի հանրային կարծիքը դրան, ծափահարի՞: Բնականբար, հիասթափվելու են ընդդիմությունից ու հարեն այդ ամենի վրա ծիծաղող ու «ձեռքեր տաքացնող» ՔՊ-ին: Եթե իսկապես Բորիկի փորը սալապատած ընդդիադիր ուժը խնդիր ունի՝ Նիկոլին հեռացնելու, վնասելու, նրա հանրային վարկանիշն իջեցնելու, ապա պետք է ոչ թե ընդդիմության մյուս թևին թիրախավորեին՝ ստանալով համապատասխան հակահարված, այլ չշեղվեին Նիկոլին փաստարկված կերպով փնովելու գործից: Միայն իմպիչմենտի գործընթացին «Հայաստան» դաշինքի արձագանքը բավական է, որ հասարակությունը հետևություններ անի:
Բայց ընդդիմությանն ամենաշատը վնասում է հենց Բորիկը, որ ընդդիմադիրների հասցեին լուտանք թափելով է առավոտից երեկո զբաղվում՝ իրեն այդքան հարազատ Գռզոյի «ջրաղացին ջուր լցնելով»:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4242
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել