Շրջանառվում է տեղեկատվություն, որ հունիսի 20-ին Փաշինյանը կարող է մեկնել Անկարա, հանդիպել Էրդողանի հետ։ Պաշտոնապես սա դեռ ո՛չ հաստատվել է, ո՛չ հերքվել։
Սակայն նման լուրերի ի հայտ գալն ինքնին արդյունք է այն ուղեգծի, որով Փաշինյանը վաղուց Հայաստանը մղել է թուրքական օրակարգի սպասարկման գծի տակ։
Գծի էությունը հստակ է՝
▪️ թուրք-ադրբեջանական պահանջների լեգիտիմացում «խաղաղության» անվան տակ,
▪️ կոմունիկացիաների բացում՝ Թուրքիայի տնտեսական ու ռազմավարական շահերով,
▪️ Հայաստանի անվտանգության, սահմանների ու սուվերենության հերթական թուլացում։
Նորություն չի լինի, եթե ասենք, որ նրա ամբողջ քաղաքականության էությունը Հայաստանի սուբյեկտայնության թուլացումն է՝ արտաքին խաղացողների շահերը սպասարկելով։
Հայաստանի պետականությունը վերածվում է բանակցելի օբյեկտի, որի մասին կարելի է պայմանավորվել, զիջել, բաժանել։
Իսկ դե Թուրքիան դարձել է Փաշինյանի քաղաքական հենարանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել