Բորիկը զարմանք է հայտնել, թե ինչու է Դավիթ Համբարձումյանը համաձայնվել մտնել իմպիչմենտի թեմայի մեջ: Ըստ նրա՝ Համբարձումյանը ֆինանսական խնդիրներ չունի, մի բանի պակաս չունի, ուստի անհասկանալի է՝ ինչու է գլուխը ցավի տակ դրել՝ համաձայնվելով Սերժ Սարգսյանի առաջարկին:

Բորիկը աշխարհի, մարդկանց ու նույնիսկ բովանդակ տիեզերքի մասին բացառապես սեփական արժեհամակարգից ելնելով է դատում: Քանի որ Բորիկի համար կյանքի ու գոյության իմաստը փողն է, նա կարծում է, թե բոլորը պետք է փողի ուժով քաղաքականության մեջ ինչ-որ քայլ անեն: Բորիկի համար տարօրինակ է այն, որ հայ մարդը կարող է սեփական երկրի ճակատագրով մտահոգված լինել ու երկիրը ծանր վիճակից դուրս բելերու մղումով քաղաքական լուրջ պրոցեսների մեջ մտնել:

Դա տարօրինակ չէ: Բորիկը Նիկոլին բնորոշ հոգեբանություն ունի. երկուսի համար էլ կյանքի իմաստը փողն է, և թերևս հենց դա է նաև պատճառը, որ նույն Գռզոյի հետ Բորիկը, ինչպես և Նիկոլը, հատուկ հարաբերություններ ունի. փողի հոտը հեռվից է զգում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել