ԱՄՆ Ներքին անվտանգության վարչությունը Լոս Անջելեսում ձերբակալել է 14 հոգանոց հայկական խմբի, որը կասկածվում է մոտ 30 մլն դոլարի հափշտակման համար. գումարը նախատեսված էր  COVID-ի համավարակի ընթացքում օգնության և փոքր բիզնեսի վարկերի համար։ 

Ըստ քննիչների՝ խմբի ղեկավարն է հայկական ծագումով Ուիլյամ ՄըքԳրայանը, որին մեղադրում են կեղծ փաստաթղթերով կեղծ ընկերություններ ստեղծելու և միլիոնավոր դոլարներ հափշտակելու համար։

Իրավապահները խուզարկությունների ընթացքում առգրավել են կանխիկ գումար, տեխնիկա և զենք։ Կասկածյալներին մեղադրում են դավադրության, բանկային և հարկային խարդախության, ինչպես նաև փողերի լվացման համար։

Տեսանյութը կարող եք դիտել BlogNews.am-ի թելեգրամյան ալիքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել