Tert.am-ը գրում է.
Այսօրվա մեր խորհուրդը մեր ինքնաճանաչողության և ինքնագնահատականի մասին է, այն իմաստով, որ երբ մենք հասնում ենք ինքնաճանաչողության իրական աստիճանի, հրաշքներ ենք գործում: Ամբողջ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի, Հանրապետության հռչակման ամբողջ խորհուրդը դրանում է, որ ինչպես կարող է մի բուռ ժողովուրդը բոլոր հակառակ պայմաններն ունենալով՝ իր գոյությանն ու կենսագործունեությանը լրիվ հակառակ պայմաններում ոտքի կանգնել, հաղթանակաել և հռչակել իր սեփական պետությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը:
«Սրա մասին ենք մենք անընդհատ խոսում և դա ոչ միայնժողովուրդն է, այլ առաջնորդության խնդիր է: Նրանք, ովքեր չվախեցան և առաջնորդեցին, հաղթանակն էլ կնքվեց: Այդպես է նաև այսօր»,- նշել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



