2026-ի ընտրություններին անհամբեր սպասող Թևանյան Անդոյին հարց են ուղղել՝ քանի՞ տոկոս կստանա «Մայր Հայաստանը» ընտրություններում, ինչին ի պատասխան հնչել է բավական ինքնավստահ պատասխան.«Չեմ կարող հիմա ասել, բայց մենք էդ խորհրդարանում լուրջ ներկայացվածություն կունենանք: Ես դրանում կասկած չունեմ»:

Իսկապե՞ս… Ո՞վ է մոռացել, թե Գյումրիի ընտրություններում ինչեր էր խոստանում Թևանյան Անդոն՝ սատարելով կոնկրետ մեկ թեկնածուի: Հիշեցնենք, որ նա այդ ընտրություններում ևս իրենց համար հաղթանակ էր կանխատեսում՝ պնդելով, թե իրենք միակն են, որ իրական այլընտրանք են առաջարկում ու խիստ գաղափարական են: Ընտրությունների արդյունքների վերջնահաշվարկից հետո պարզվեց, որ Թևանյան Անդոյի թեկնածուն՝ Սիմոնյան Կարենը, ստացել է 6%-ից մի փոքր ավել ձայն, ինչի կապակցությամբ նույն Անդոն հետո չէր կարողացել քողարկել յուր մանթրաժը: Հիշեցնենք, որ 2021-ին Անդոյին կերկոխ անող որոշ սուբյեկտներ նույնպես պատրաստվում էին «կռել»՝ գործնականում բացառելով Նիկոլի վերարտադրությունը: Թե ինչ եղավ հետո, տեսանք բոլորս:

Հիմա նույն իրավիճակն է: Այս անգամ էլ Անդոն է փորձում 2026-ը որպես իր համար քաղաքական տրամպլին օգտագործել՝ չկարողանալով հաշվարկել իր իրական շանսերը, իսկ թե ձախողման կամ Նիոլի հերթական վերարտադրության դեպքում ինչ կլինի ազգի կամ Հայաստանի հետ, անդոներին շատ քիչ է հուզում, իսկ եթե իսկապես անկեղծորեն կարծում են, թե 2026-ին հաղթելու են, ապա կատարյալ տգետներ են ու քաղաքականությունից բան չեն հասկանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել