168.am-ը գրում է․

Մոսկվայում անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի դեսպանը։ Այս մասին, Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դեսպանատանը։

«Կլինի ներկայացուցիչ Հայաստանից։ Հայաստանը կներկայացնի դեսպանը», – գործակալությանը հայտնել են Մոսկվայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում։

Նշենք, որ Անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում 2025 թվականի մայիսի 27-29-ը՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել