Tert.am-ը գրում է.
Երրորդ նախագահի նախօրեի կարճ բրիֆինգը Հայաստանի քաղաքական օրակարգի կարևոր մաս դարձավ։ Առանց ինքնագովեստի, առանց պոպուլիզմի, առանց գերտերությունների հանդեպ ավելորդ ռևերանսների, առանց պաթոսի, բայց ազնիվ, հստակ, սթափ և իրատեսական գնահատականներով, տեսլականով։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Հասկանալի է, որ քաղաքական դաշտի հիմնական դերակատարների շուրջ ձևավորված ճամբարներն ի վիճակի չեն բաց աչքերով, բաց ականջներով և բաց ուղեղով ընկալել Սերժ Սարգսյանի խոսքը, և դրա կարիքն էլ չկա։ Երրորդ նախագահի ուղերձների հասցեատերը նրանք չեն, այլ հյուծված, տարակուսած, սեփական դարդերի և հոգսերի մեջ թաղված ապատիկ հայ հասարակությունը, ում ուղեղը կեղծիքներով, ստերով, մեծ-մեծ խոստումներով և գեոպիլիտիկ հեքիաթներով լվանալու անխնա ջանքեր են գործադրում այս կամ այն ճամբարը սպասարկող քարոզիչները։
Կարևոր էր, որ երրորդ նախագահը մերժեց 2018-ի իրադարձությունները այլասերելու, շահարկելու, քաղաքական կոնյուկտուրայից ելնելով վերագնահատելու ընդդիմադիր դաշտի հայտնի շրջանակների օրակարգը։ Եվ դա արեց ոչ թե 2018-ի մասով ասելիք չունենալու, ինչ-որ բան կոծկելու կամ սեփական սխալները թաքցնելու մտադրությամբ, այլ որովհետև հիմա, երբ երկիրը հերթական ճակատագրական և անդառնալի կորուստների նախաշեմին է, «դրա վախտը չի»։
Այո, Սերժ Սարգսյանը չի հանրայնացնում մասնավոր զրույցները, մասնավորապես, եթե դրանք տեղի չեն ունեցել, և, հատկապես, եթե դրանք տեղի են ունեցել։ Որոշ շրջանակներ առանձնահատուկ դյուրագրգռվել են երրորդ նախագահի գնահատականից` այն մանիպուլյատիվ և պատիվ չբերող թեմային, թե բա` «ինչո՞ւ մերժեցին Սերժին, բայց նստեց Քոչարյանը»։
Մի քիչ բանակություն և մի քիչ բարոյականություն ունեցող ցանկացած մեկը կհասկանա, որ, նախ, 2018-ի իշխանազավթմամբ գործող ռեժիմը թափեց իր մաղձի առաջին չափաբաժինը Սարգսյանի հանդեպ, իսկ հերթական ստորությունները երրորդ նախագահի, իր ընտանիքի, իր շրջապատի և իր թիմի հանդեպ երկար սպասել չտվեցին: Կհասկանա, որ Նիկոլի համար Մարտի 1-ի թեման, որով երկրորդ նախագահին քաղաքական հետապնդման ենթարկեցին և նստացրեցին, քաղաքական թիվ 1 շահարկման սյուժեներից է, և բնական է, որ այդ անբարոյականության թիրախում նախ այդ պահին երկիրը ղեկավարող անձն էր։
Կհիշի նաև, թե ինչպես էր երրորդ նախագահը և իր ողջ քաղաքական թիմը լծվել Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու խնդրին` թե երկրում, թե երկրից դուրս՝ դառնալով նիկոլական հիստերիկ քարոզչամեքենայի նոր լուտանքների և նոր վիրավորանքների թիրախ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



