Yerevannews.am-ը գրում է.
Իրանի նախագահ Հասան Ռուհանիի՝ Նյու Յորքյան հինգ օրյա շրջագայությունից հետո վերադարձի ժամանակ Ամերիկայի հետ հարաբերություններ հաստատելու ընդդիմադիրներից մեկը կոշիկ է շպրտել վերջինիս ավտոշարասյան կողմ, սակայն այն ոչ մեկին չի կպել: Ինչպես տեղեկացնում է Մեհր գործակալությունը Ամերիկայի հետ հարաբերություններ հաստատելու շուրջ 100 ընդդիմադիր է հավաքվել օդանավակայանում: Իրանի պաշտոնական գործակալությունն էլ հայտնում է, որ շուրջ 200-300 կողմնակից է հավաքվել օդանավակայանում, որոնց ձեռքին եղել է պաստառներ «Շնորհակալություն պարոն Ռուհանի» կամ «Այո Ռուհանիին, ոչ պատերազմին»: Սակայն Ռուհանիի կողմնակիցներ կողքին ներկա են գտնվել նաև ընդդիմադիրներ, որոնք փորձել են փակել Ռուհանիի ավտոշարասյան ճանապարհը, սակայն ի վերջո ռազմականները կարողացել են հաղթահարել արգելքը:



