Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդում են սկսել Փաշինյանի` 4 տարի առաջ կայացած Սյունիքի այցը լուսաբանելու համար:
Լրագրողը մեղադրվում է Փաշինյանին «ողջույներ» հղելն ու վերջինիս այդ օրվա արկածներն իր ողջ գույներով լուսաբանելու համար:
Այսինքն` իշխանությունն այդ այցն ու դրանում տեղ գտած իրադարձությունները հանցագործություն է դիտարկում, ապա դրա լուսաբանումն էլ որպես հանցագործակցության օժանդակություն:
Սրանք մի օր էլ 44-օրյա պատերազմը լուսաբանող լրագրողներին տարբեր ծանրության գործերով կներգրավեն:
Ով լուսաբանած լինի ինչ-որ ձախողված օպերացիա, օրինակ` Լելե-Թեփեի գործողությունը, որում իշխանությունը տարբեր բնույթի հանցագործություններ է փնտրում, հանգիստ կարող է դա լուսաբանող լրագրողներին էլ որպես հանցագործության օժանդակող նշանակի ու մտցնի ծանր հոդվածի տակ մտցնի:
Մեր երկրում լրագրողական գործունեությամբ զբաղվելը խիստ վտանգավոր է դարձել, այս ու բազմաթիվ այլ օրինակները դրա վառ հաստատումներն են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=9910912458974183&id=100001665835935&mibextid=wwXIfr&rdid=bSv13iCjmp73gNj3#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



