Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ է պահանջում բռնագանձել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարդապետյանն այս մասին ներկայացրեց ԱԺ–ում՝ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցի: 

ՀՀ գլխավոր դատախազությունը Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն Չատինյանից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում է բռնագանձել՝
  • 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք,
  • ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր,
  • ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ,
  • 15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական անձնանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երևան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» և մի շարք այլ ընկերություններ),
  • ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք,
  •  2 տրանսպորտային միջոց,
  •  ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ,
  • ավելի քան 20 մլրդ դրամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել