
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել պակիստանյան բանակի գլխավոր հրամանատար Մունիրոմի հետ՝ առաջարկելով Վաշինգտոնի օգնությունը Հնդկաստանի հետ հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին հաղորդում է պետքարտուղարությունը։
«Նա շարունակել է կողմերին կոչ անել լարվածության նվազեցման ուղիներ փնտրել և առաջարկել է ԱՄՆ օգնությունը՝ կառուցողական բանակցությունների մեկնարկի համար՝ հետագա հակամարտություններին խուսափելու նպատակով»,- հաղորդում են պետքարտուղարությունից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Պակիստանը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել