
ՔՊ-ական Հակոբյան Հասոն ԱԺ ամբիոնից տրտնջացել է, թե ինչու են Աննային համարում ոչ թե Նիկոլի օրինական կին, այլ ընդամենը զուգընկերուհի՝ պնդելով, թե նրանք ամուսնացել են հայկական ավանդական եղանակով՝չնայած զագս չեն գնացել: Հասոն պնդել է, թե Աննայի հասցեին հնչող անհարգալից արտահայտությունների պատճառով թիրախավորվում են հարյուր հազարավոր այն քաղաքացիները, որոնք զագսով չեն ամուսնացել:
Հարց՝ խնդիրը զա՞գսն է, թե՞ Աննայի ով լինելը, ի՞նչ կապ ունեն այստեղ հարյուր հազարավորները: Ինչ վերաբերում է հայկական ավանդական ձևով ամուսնանալուն, ապա հաջորդ հարցն է առաջանում՝ Աննան ու Նիկոլը պսակվե՞լ են եկեղեցում: Եթե ամուսնական զույգերը զագս չեն գնում՝զագսավորվելը հետաձգելով, ապա գնում են եկեղեցի և հակառակը՝ իրենց միությանը ընկալելի տեսք տալու: Նիկոլենց պարագայում կարծես թե բացակայում է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Հետևաբար՝ Հասոյի տրտունջքը, ինպես ասում են, լեգիտիմ հիմքերմ չունի, այլ ընդամենն փորձ է՝ քծնելու քաղաքական բարձրագույն ղեկավարության ու անձամբ Աննային:
Բայց եթե անգամ Աննան զագսավորված էլ լիներ, դրանից նրա կարգավիճակը փոփոխության չէր ենթարկվելու, քանի որ դժվար է կին անվանել մեկին, ով բազմահազար զոհերի պատճառ դառնալուց հետո հիմա էլ իլհամամետ գաղափարներով է թունավորում հասարակությանը՝ մարդկանց ծաղրելով: