
Armeniasputnik.am-ը գրում է.
Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Նատալյա Ստեփանյանը երկու անգամ չի հաղթահարել դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԿԳՄՍՆ–ից։
«Նրա պաշտոնավորման ժամկետը լրացել է դեռևս 2024 թվականի մարտի 29-ին։ Թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցել է նաև նախկին տնօրենը։ Վերջինս, արդեն երկրորդ անգամ չհաղթահարելով հարցազրույցի փուլը, բողոքարկել է դրա արդյունքները։ Այժմ ընթանում է բողոքարկման գործընթաց՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թ․ թիվ 181-Ն որոշման»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուշկինի անվան դպրոցի ծնողները, աշակերտներն ու ուսուցիչներն այսօր իմացել են, որ իրենց տնօրենին հեռացրել են աշխատանքից ու ի պաշտպանություն նրա ստորագրահավաք են սկսել դպրոցում։ Առավոտից նաև դասադուլ է իրականացվել։
ԿԳՄՍՆ–ից մեզ հայտնեցին, որ դպրոցի տնօրենի պաշտոնում նոր նշանակում չի կատարվել, իսկ տնօրենի պարտականությունների կատարումն իրականացվում է՝ ըստ սահմանված կարգի։
Նախարարությունից դպրոցի ծնողական և մանկավարժական համայնքի ներկայացուցիչներին կոչ են անում զերծ մնալ ուսումնական գործընթացը խաթարելու փորձերից։
Նյութի աղբյուր՝ https://arm.sputniknews.ru/20250508/inchu-en-pushkini-anvan-dprvoci-tnorenin-azatel-pashtvonic-kgmsn-parzabanumy-88744432.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել