Մուրազի Բորիկը բողոքել է, որ իրեն ձայն չեն տալիս ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր ԶԼՄ-ները: Ըստ նրա՝ առողջ միտք գեներացնող կամ արտահայտող մարդիկ չունեն տեղ ո՛չ ընդդիմադիր, ո՛չ իշխանամետ ԶԼՄ-ներում, ինչից Բորիկը ենթադրել է, որ թե՛ իշխանական ԶԼՄ-ները, թե՛ ընդդիմադիր ԶԼՄ-ների մի ահռելի շերտ զբաղված են հասարակությանը մոլորցնելով:

Թե ինչով են զբաղված իշխանական ԶԼՄ-ները, պարզ է՝ Նիկոլի PR-ով, ընդդիմադիր ԶԼՄ-ներն էլ արհետականորեն գունավորած իրականությունը գունաթափելով ու Նիկոլի դիմակը պատռելով: Բորիկը, սակայն, բոլորին նույն «կալոդի» մեջ է դնում միայն այն պատճառով, որ իրեն չեն հրավիրում: Ինչո՞ւ:

Այն պարզ պատճառով, որ Բորիկն ալամ-աշխարհին հայտնի է որպես փողով խոսացող, և քանի որ այս փուլում ընդդիմության կոնկրետ ճյուղից է սնվում, տանում է նրանց հաճելի քարոզչություն, իսկ իշխանամետ ԶԼՄ-ները, բնականաբար, չեն կարող թույլ տալ որևէ հականիկոլական քարոզչություն նույնիսկ այն դեպքում, երբ դա բացառապես փողի ուժով է արվում:

Ընդդիմադիր ԶԼՄ-ների պարագայում այլ խնդիր է՝ Բորիկի իրական հեղինակության բացակայության: Փողի դիմաց սրա-նրա տակ պարկողը չի կարող հավակնել հանրային կարծիք ձևավորողի պատասխանատու դերին, չի կարող որպես օբյեկտիվ վերլուծաբան ընկալվել, չի կարող պատիվ բերել և որևէ մեկին: Բորիկը սպասված հուր կարող է լինել թերևս միայն նրանց ԶԼՄ-ներում, որոնք իր վրա փող են թափուն, ինչին էլ հենց ականատես ենք լինում, բայց որը, փաստորեն, Բորիկին չի բավարարում:

Բորիկի խնդիրն այն է, որ նա ժամանակից շուտ փչացավ՝ ջահել տարիքում, մինչդեռ ժամանակին տղան խոստոմնալից էր թվում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել