
Ալխասը գուցե մոռացել է Նիկոլի հայտնի հայտարարությունն այն մասին, որ չի կարող լինել Հայաստանում մի դատավոր, որը կարող է հանդգնել զանց առնել իր խոսքերն ու հրահանգները, բայց հասարակությունը չի մոռացել՝ անելով միանգամայն հստակ հետևություններ. միայն հիմարը կամ Ալխասի նման ՔՊ-ականը կարող է պնդել, թե Հայաստանում դատաիրավական համակարգ կա այսօր կամ անաչառության որևիցե նշույլ՝ այդ համակարգում:
Ինչ վերաբերում է Ալխասի մատնանշած հանգամանքին՝ աշխատավարձերի բարձրացմանը, ապա նկատենք, որ հենց դրա օգնությամբ է, որ Նիոլը կարողացավ մինչև վերջ անիծել դատաիրավական սիստեմի հերը՝ ջանալով համակարրգի աշխատողներին իր ձեռքի խաղալիքը դարձնել, որպեսզի կարողանա «օրենքով» յուր քաղաքական հակառակորդներին հետապնդել: Նիկոլը գնեց համակարգը՝ այն իր խամաճիկի տակ մտցնելով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4073
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել