
Մխչյանի դպրոցում տեղի ունեցած աղմկահարույց դեպքով ևս ունենք «բերնեբերան՝ հազար բերան»-ի էֆեկտ։
Ի սկզբանե ասվում, տարածվում էր, որ բարձր դասարանցիները կապկպել, թմրանյութը են տվել ցածր դասարանցիներին, ինչից հետո վերջիններիս մոտ կախվածություն է առաջացել ու սկսել են տնից փող գողանալ, որ նոր դոզա առնե...
Սա հենց սկզբից ինձ տարօրինակ թվաց, որովհետև թմրանյութերից կախվածությունը, այն էլ 4-րդ դասարանի երեխայի մոտ, տենց չի կարա զարգանա։ Բայց, որ միջադեպ եղել է, դա փաստ է, ձերբակալված էլ կա, բայց այլ հոդվածով։ Դեպքը եղել է այսպես. բարձր դասարանցիները փոշենման զանգված են քսել ցածր դասարանցու քթանցքներին՝ ասելով, որ դա թմրանյութ է ու դա «օգտագործելու» փաստը չհրապարակելու համար գումար են պահանջել։ Սա է եղել իրականությունը։ Հիմա տոքսիկոքիմիական փորձաքննություն է իրականացվում՝ պարզելու համար դա եղել է թմրանյութ, թե ոչ։ Այս պահին ձերբակալված կա շորթման հոդվածով։
Ես գրեթե վստահ եմ, որ եղածն ընդամենը լակոտություն է ու ոչ մի թմրանյութ, այն էլ սպիտակ փոշենման, չէր կարող լինել դրանց մոտ։
Մեկ այլ զարմանալի փաստ, որ այդ դեպքի առթիվ ենթադրյալ տուժող կողմի ծնողները հաղորդում չեն ներկայացրել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid02UseyUoFXLuziZhBUYntTJT42YrfJXyV8QQExEhtx3JU3LXdSTb7b7znjnxVSwAMjl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել