Քոչարյանի վերջին հարցազրույցը լսել ու ոգևորվել է Նիկոլի ֆեյքերի լիդեր Չախոյան Տարոնը. «Մի կիսամաշ ուզուրպատոր մեղադրում է մյուսին՝ 3-րդին իշխանությունը չկտակելու համար։ Սերժիկն ու Ռոբիկը իշխանությունը հոր տնից հետները օժիտ էին բերել, որ որոշեին՝ ում փոխանցեն, ում՝ չէ»,-երկնել է Տարոնը՝ պնդելով, որ երկրորդ նախագահն ուղիղ կերպով մեղադրել է երրորդ նախագաին իշխանությունը Կարեն Կարապետյանին չփոխանցելու համար:

Տարոնը, իհարկե, փորձել է ինչ-որ կերպ բարձրացնել այսպես ասած ՔՊ-ի սուվերենությունն ու լեգիտիմությունը՝ պնդելով, թե իշխանության են եկել բացառապես ժողովրդի պահանջով, բայց դրա հետ մեկտեղ չի կարողացել զսպել սեփական հրճվանքը, որ առաջ է եկել ընդդիմադիր դաշտում տեղի ունեցողի հետևանքով, երբ ոմանք, թողած գլխավոր թիրախը, ընկել են մյուսների հասցեին անհեթեթ ու անհիմն մեղադրանքներ հնչեցնելու հետևից. իբր չգիտեն՝ինչ է կատարվել, ինչն ինչից հետո է տեղի ունեցել, ու թե ինչպես Նիկոլն իշխանության եկավ:

Տարոնները նայում ու հրճվում են, քանի որ այս վիճակը միայն Նիկոլի շահերից է բխում. «Ինքն իր մեջ բաժանված տունը չի կարող կանգուն մնալ », ուղղակի մնում է հասկանալ, թե ով է տան մեջ կռիվ գցում ու սաբոտաժ անում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել